
Միացնել մոդեմը և միանալ Ինտերնետին այնքան
հեշտ է, որ դուք կարող եք այն գլուխ բերել ինտուիտիվ կերպով:
Հաջորդական հրահանգը կօգնի Ձեզ համոզվել, որ դուք ամեն ինչ ճիշտ եք
կատարել:
Քայլ 1. Մոդեմի միացումը
համակարգչին:
Միացրեք համակարգիչը և սպասեք նրա ամբողջական
բեռնավորմանը: Տեղադրեք մոդեմի USB-բնիկը համակարգչի ցանկացած ազատ
USB-պորտում կամ օգտվեք երկարացման լարից:
Քայլ 2. «Beeline USB-մոդեմ»
ծրագրային ապահովման տեղադրումը:
Beeline USB-մոդեմի ծրագրային ապահովման
տեղադրումը կսկսվի ավտոմատ կերպով: Տեղադրման հաջող ավարտի համար
հետևեք ցուցումներին և մի՛ խափանեք մոդեմի կապը համակարգչի
հետ:
Եթե Beeline
USB-մոդեմի ծրագրային ապահովման ավտոմատ տեղադրումը չի սկսվել, ապա
ձեռքով տեղադրման համար կատարեք հետևյալը`
- Բացե́ք «Իմ համակարգիչը» թղթապանակը. Այն
գտնվում է Ձեր համակարգչի էկրանին:
- Բացե́ք «Beeline» անվանումը կրող
սկավառակը:
- Բացված պատուհանում գտե՛ք AutoRun.exe ֆայլը
և այն դրե΄ք գործողության մեջ:
- Հետևե՛ք ցուցումներին և մի՛ խափանեք կապը
մոդեմի և համակարգչի միջև:
Քայլ 3. Միացումը
ինտերնետին
Այժմ դուք կարող եք միանալ
ինտերնետին`օգտվելով «Beeline USB-մոդեմ» ծրագրային
ապահովումից:
Կրկնակի անգամ սեղմեք մկնիկի ձախ կոճակը
«Beeline USB-մոդեմ» նշանի վրա, որը գտնվում է Ձեր համակարգչի
էկրանին, և ընտրեք «Միացնել» կետը:
Մի քանի վայրկյան անց Ձեր համակարգիչը կմիանա
ինտերնետին: Այժմ բացեք բրաուզերը և Ինտերնետն արդեն Ձեր տնօրինության
տակ է:
Ինտերնետից դուրս գալու համար սեղմե́ք
«Անջատել» կոճակը «Beeline USB-մոդեմ» ծրագրային ապահովման
մեջ:
USB-մոդեմ կարելի է ձեռք բերել
Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Մի մոռացե́ք Ձեզ
հետ վերցնել անձնագիրը: 

|